Հայաստանը պետք է փրկեն նրա քաղաքացիները, որոնք ընտրություններում պետք է ընտրություն կատարեն հօգուտ իրենց երկրի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ-ի շրջանակներում:
«Հայաստանի քաղաքացիներն այժմ ունեն բոլոր հնարավորությունները ընտրություն կատարելու հօգուտ սեփական երկրի՝ հաշվի առնելով ազգային շահերը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի գործել ընդդեմ հայ ժողովրդի։
«Ամեն կերպ աջակցել է, օգնել, իսկ երբեմն էլ՝ ուղղակի փրկել։ Բայց խոսքը Հայաստանի քաղաքացիներինն է»,- հավելել է դիվանագետը։

