Ինչն է դրդել զինվորին ինքնաuպանության. մանրամասներ

Հայտնել էինք, որ ժամեր առաջ Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել։

Ըստ «Հրապարակի» տեղեկություններով զինվորին ինքնասպանության հասցնելու պատճառը դիրքերում քնելն է եղել: Մեր աղբյուրի խոսքով` բանակում «քֆուր դնելու» ավանդույթ է ձևավորվել: Այնքան բարձիթողի վիճակ է տիրում բանակում, որ դիրքերում չքնելու համար զինվորներն իրար վրա «քֆուր են դնում»: Ով քնեց դիրքերում` «ես նրա մերը» տիպի: Բայց դիրքապահ զինվորները հոգնում են, ֆիզիկապես ամուր չեն եւ պատահում է, որ անկախ իրենց կամքից քնում են, ինչի հետևանքով էլ առաջանում են լուրջ վիճաբանություններ, սպանություն, ինքնասպանության հասցնել և այլն:

Լրատվականի աղբյուրի պնդմամբ` սա առաջին դեպքը չէ, երբ բանակում «քֆուր դնելու» հողի վրա զինվորին հասցնում են ինքնասպանության, էլի են նման դեպքեր եղել: Ի դեպ, ծնունդով արցախցի զինվորը երկու տարի առաջ էր Արցախից ընտանիքի հետ միասին տեղափոխվել Էջմիածնի Արտիմետ գյուղ և ապրում էր այնտեղ:

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
Goodblog.today